Մագիստրոսական ծրագիր

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻՈՆ

 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

 

Մեր պատմությունը.

 Մագիստրոսական ծրագիրը ստեղծվել է 1999թ. ԱՄՆ Ջորջ Մեյսն համալսարանի հետ համագործակցության, ապա վերափոխվել Եվրաﬕության TEMPUS IV և Erasmus+ ﬕջազգային ծրագրերի շրջանակներում, որոնք ապահովում են վերապատրաստում ԵՄ համալսարաններում և եվրոպական գործընկերների դասավանդում Սոցիոլոգիայի ֆակուլտետում:

Մեր գործընկերները`

 Հռոﬕ Սապիենցա համալսարանը, Գերմանիայի Օլդենբուրգի և Յենայի համալսարանները, Ավստրիայի Գրաց համալսարանը, Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանը, Իսպանիայի Ալիկանտե համալսարանը, Թբիլիսիի պետական համալսարանը: Ծրագրում դասավանդում են ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի, ՀՀ և արտերկրի հրավիրյալ մասնագետները:

Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել Միգրացիայի ﬕջազգային կազմակերպությունում (IOM), ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիայի պետական ծառայությունում, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, անվտանգության հարցերով զբաղվող տարբեր կառույցներում և վերլուծական կենտրոններում:

 

Դիﬔլ կարող են ԵՊՀ և այլ բուհերի` հումանիտար գիտությունների մասնագիտություններով բակալավրիատի շրջանավարտները: Հայտի լրացման համար դիﬔլ ԵՊՀ մագիստրատուրայի բաժին, հարցաշարի համար`
Սոցիոլոգիայի ֆակուլտետ, Կիրառական սոցիոլոգիայի ամբիոն, 308 կամ 113 սենյակ:

 

Մեր մասին տեղեկատվությունը զետեղված է նաև http://www.masterstudies.com/Master-in-Migration-and-Conflict-Studies/Armenia/YSU/ ﬕջազգային շտեմարանում: