Դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարման կիրառումը Հայաստանի աշխատանքային միգրացիոն հոսքերի ուսումնասիրությունում:

ԵՊՀ սոցիլոգիայի ֆակուլտետի Միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնը, Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտե-Իտալիա ՀԿ-ը և Հայաստանի Կենտրոնական բանկը կազմակերպում են սեմինար-քննարկում «Դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարման կիրառումը Հայաստանի աշխատանքային միգրացիոն հոսքերի ուսումնասիրությունում» թեմայով:

 

Սեմինար-քննարկումը կվարի ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծության և կանխատեսումների բաժնի մասնագետ Հայկազ Իգիթյանը:

 

Սեմինար-քննարկումը տեղի կունենա 2015 թ-ի դեկտեմբերի 11-ին, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 304 լսարանում, ժամը 11:00-ին: