Նորություն սեմինարի մասին

Հարգելի ուսանողներ,

 

ԺԶՄԿ-ն (Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտե) ՀԵԿԱ-ի (Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա), Երևանի պետական համալսարանի և Միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնի հետ համատեղ հրավիրում է Ձեզ «Միգրացիա. Մարտահրավերներ, Զարգացում, Զարգացման Առավելությունները » դասընթացին:

Դասընթացը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 3-ին, ժամը 14:30 Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում (304 լսարան, Երևան, Ալեք Մանուկյան 1):

Դասընթացի նպատակն է բացահայտել և քննարկել մարդու տեղաշարժի հետ կապված հնարավորություններն ու ուժեղ կողմերը: Ավելի կոնկրետ, Էկվադորում ընթացիկ միտումների և զարգացումների և վերջերս ԺԶՄԿ-ի (CISP) կողմից հրատարակված «Միգրացիայի և զարգացման քաղաքականությունների, ծրագրերի և նախագծերի գնահատում Հայաստանում» հետազոտության արդյունքների ներկայացումների միջոցով, այն կանդրադառնա զարգացման համար միգրացիայի հնարավոր դրական ազդեցությանը հյուրընկալ երկրների և միգրանտների ծագման երկրների վրա: Դասընթացի հետագա նպատակն է քննարկումներով նպաստելու  միգրացիոն հոսքերի կառավարման և Սփյուռքի` աղքատության կրճատման և տնտեսական աճի ապահովման գործում ներգրավմանը միգրացիայի բարձր աստիճանով երկրներում:

Դասընթացը իրականացվում է ԺԶՄԿ-ի (CISP) կողմից իրականացվող «Միգրացիայի սոցիալ-տնտեսական դրական ազդեցության ուժեղացումը Հայաստանում ավելի լավ ապագայի համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013-2016թթ:

Համաժողովի արդյունքները կհավաքագրվեն ծրագրի հետագա աշխատանքը ձևավորելու համար և տեղեկատվություն կտրամադրեն հետազոտական քննարկումների մասին կապված Սփյուռքի` որպես արժեքավոր ակտիվի ներգրավման հետ` տրամադրելով գիտելիքներ, հմտություններ, փորձ, ինչպես նաև մարդկային և ֆինանսական ռեսուրսներ և աջակցող կապեր երկրից դուրս:

Օրվա հիմնական բանախոսը կլինի առաջատար փորձագետ պրն. Խոսե Գալվեզը, ով կներկայացնի Էկվադորում «Միգրացիա և զարգացում» ծրագրի հաջող փորձը: Ապա ԺԶՄԿ խորհրդատուներ Էլմիրա Բախշինյանը և Արփինե Փորսուղյանը կներկայացնեն վերջերս իրենց կատարած հետազոտության արդյունքները:

Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն է: Մուտքն անվճար է և հուսով ենք, որ դասընթացը կհետաքրքրի:

Դասընթացին մասնակցելու համար դիմումների վերջնաժամկետն է ս.թ հոկտեմբերի 28-ը:

Մենք սպասում ենք Ձեզ:

Ձեր մասնակցության մասին տեղեկացրեք նախապես mcc@ysu.am հասցեում: