Բարի գալուստ Միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոն

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետին կից միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնի ստեղծումը պայմանավորված է արդի Հայաստանում սոցիալական կարևորագույն խնդիրներից մեկի՝միգրացիայի հրատապությամբ:

Նշված երևույթը ժամանակակից լոկալ, տարածաշրջանային և գլոբալ զարգացումների անբաժան մասն է և լինելով հասարակական խորքային շարժերի արդյունք, ինքնին ներկայանում է որպես վերջիններիս ուղղակի կամ միջորդավորված գործոն: Այսօր դժվար է պատկերացնել որևէ երկիր, որն այս կամ այն ձևով ներառված չէ տարամակարդակ միգրացիոն ակտիվություններում և անմասն է դրա հետևանքներից: Այս առումով Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀՄ վերջին տարիներից ներքաշվելով միգրացիոն համաշխարհային գործընթացներում՝ եզակի չէ: Ավելի քան քսան տարիների հետխորհրդային հայաստանյան միգրացիան ներկայանում է իր որակական գրեթե բոլոր ձևերով` ներառելով էկոլոգիկան միգրանտներին, փախստականներին, ներքին տեղահանվածներին, անվերադարձ միգրանտերին, աշխատանքային կարճաժամկետ-սեզոնային և երկարաժամկետ միգրանտներին, առևտրային միգրանտներին, մաքոքային, սահմանային միգրանտներին, անկանոն միգրանտներին, թրաֆիկինգի մասնակիցներին, զոհերին, իմմիգրանտներին, ապաստան հայցողներին, հայրենադարձերին, կրկնակի միգրանտներին և այլն:

Միգրացիոն գործընթացներն իրենց երբեմն դրական, իսկ երկարաժամկետ հեռանկարում հիմնականում բացասական հետևանքներն ունեցան և շարունակում են ունենալ հայկական սոցիալական իրականության բոլոր մակարդակներում` առանձին քաղաքացու կենցաղից մինչև արտաքին քաղաքականություն:

Ավելին...
Ոսումնական տեղեկություն
nkar1
Ավելին ...
Հետազոտություն