Միջազգային գիտաժողով. «Միգրացիա, ինքնություն և մուլտիկուլտուրալիզմ»

Yerevan_State_University_15

Միգրացիա, ինքնություն, մուլտիկուլտուրալիզմ

 

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ «Միգրացիա, ինքնություն, մուլտիկուլտուրալիզմ» թեմայով: 
 
Գիտաժողովի հիմնական թեմաներն են.

    • Արդի միգրացիոն գործընթացները
    • Միգրացիա և անվտանգություն
    • Ազգային միգրացիոն քաղաքականությունների ժամանակակից մարտահրավերները
    • Միգրացիա և միջմշակութային հաղորդակցություն
    • Միգրացիոն ուսումնասիրությունների դասավանդումը համալսարաններում. կրթական ծրագրի մշակում
    • Եվրոպա և/կամ Եվրասիա. ինքնության, ընկալման և պատկանելության հիմնախնդիրները
    • Մշակութային ունիվերսալիզմ, թե ռելյատիվիզմ
    • Մուլտիկուլտուրալիզմ. քննադատություն և հեռանկարներ
    • Միգրանտների կերպարը մեդիայում
    • Ինքնության փոխակերպումներ. մարտահրավեր, թե՞ հնարավորություն:

 

Երբ – հոկտեմբերի 6-7, 2017 թ.
 
Գիտաժողովի լեզուները – հայերեն, անգլերեն, ռուսերեն
 
Վայրը– ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Երևան, Հայաստան, (հասցե՝ Ալեք Մանուկյան 1, Երևան, 0025)