Միգրացիա և զարգացում

Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնը և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը կազմակերպում են սեմինար «Միգրացիա և զարգացում» թեմայով:

 

Ե՞րբ. 28 մարտի 2017թ., ժամը 11:00 -15:00
Որտե՞ղ. Երևանի պետական համալսարան, սոցիոլոգիայի ֆակուլտետ, 304 լսարան

 

Ելույթներով հանդես կգան.
Բյաջիո Սպեչիալե – Փարիզի Սորբոնի համալսարանի դոցենտ
Գագիկ Եգանյան – Հայաստանի Հանապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ
Արթուր Մկրտիչյան – ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
Կարել Հոֆսթրա – Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ղեկավար
Քրիստինա Հայրապետյան – «Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտե» միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար,
Լուսինե Ստեփանյան – Հայկական Կարիտաս, «Միգրացիա և զարգացում» ծրագրի ղեկավար

 

Սեմինարին մասնակցության համար գրել ՝ mcc@ysu.am, զանգահարել՝
+374 93 333 226, + 374 60 710 076